9 սովորություն, որոնք լավն են թվում, բայց իրականում փչացնում են ձեր կյանքը


08:08 , 30 նոյեմբեր, 2019

Այնպես է ստացվել, որ որոշ սովորություններ մենք լավն ենք համարում, մյուսներն էլ` վտանգավոր և վնասակար: Սակայն պարզվում է, որ ամեն բան այդքան միանշանակ չէ:

Որոշել ենք պարզել, թե որ սովորություններն են դրականից բացասական դառնում որոշակի հանգամանքների դեպքում:

1. Քնել այնքան, որքան կամենում ես

Ինչու է այս սովորությունը վատը համարվում: Սա այնքան վատ է օրգանիզմի համար, որքան քնատ մնալը: 9 ժամից ավել տևող քունը կարող է հանգեցնել դեպեսիայի, ազդել ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնել շաքարախտով հիվանդանալու հավանականությունը, սրտի հետ խնդիրներ առաջացնել, ողնաշարի ցավ և այլն:

Որն է ճիշտը: 7-8 ժամը լրիվ բավական է, որպեսզի ձեր օրգանիզմը «վերալիցքավորվի»:

2. Շատ ջուր խմել

Ինչո՞ւ է այս սովորությունը վատ: Ջրային ինտոքսիկացիան կարող է բերել առողջական շատ լուրջ խնդիրների՝ երիկամային անբավարարության, թոքերի և գլխուղեղի այտուցի: Առողջ երիկամները կարող են մեկ ժամվա ընթացքում 1 լիտրից ոչ ավել ջուր մշակել: Այնպես որ, եթե կարճ ժամանակահատվածում մի քանի լիտր ջուր խմեք, օրգանիզմին լրջորեն կվնասեք:

Ո՞րն է ճիշտը: Արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ ջուր խմեք: Դա օգնում է արագ թարմանալ և նպաստում է ստամոքսի ճիշտ աշխատանքին: Նաև ջուր խմեք, երբ սովի զգացում եք ունենում. ձեր օրգանիզմը հաճախ է շփոթում ծարավն ու սովը: Սենյակակին ջերմաստիճանի ջուր խմեք, քանի որ սառը ջուրը գլխացավ և անոթների սպազմ է առաջացնում:

3. Ատամները լվանալ ամեն անգամ ուտելուց հետո

Ինչու է դա վատ: Ուտելուց հետո բերանի խոռոչում թթվայնությունը աճում է, այդ պատճառով ատամները լվանալը բերում է ատամների դեմիներալիզացիայի և նպաստում է էմալի արագ քայքայմանը:

Որն է ճիշտը: Ատամները լվացեք օրական 2 անգամ` առավոտյան և երեկոյան, 2-3 րոպեի ընթացքում: Ատամները լվացեք ուտելուց առնվազն 30 րոպե հետո, որպեսզի չվնասեք ատամների էմալը:

4. Փռշտոցը պահել և փռշտալ՝ բերանը ձեռքով փակելով

Ինչո՞ւ է սովորությունը վատ: Փռշտալու ժամանակ 120 մ/վ արագությամբ օդի հոսանք է դուրս գալիս: Իսկ ներսում մնալով այն վնասում է ներքին օրգանները: Իսկ բերանը ձեռքով ծածկելը նպաստում է միկրոբների տարածմանը: Եթե բերանը չեք ծածկում, ապա կաթիլները տարածվում են մինչև 2-3 մետր: Իսկ եթե ծածկում եք, նստում են ձեռքի վրա, և այդ ժամանակ ինչին որ դուք դիպչեք ձեռքով, միկրոբները կնստեն դրանց վրա:

Ինչպես վարվել։ Էթիկետի համաձայն՝ առանց բերանը ծածկելու փռշտալը անշնորհքություն է: Եթե քիթը քոր եկավ, անձեռոցիկ կամ թաշկինակ վերցրեք և դրանց մեջ փռշտացեք: Եթե ձեռքի տակ չկա հարմար բան, փռշտացեք ձեր թևքով կամ դաստակով ծածկելով բերանը:

5. Կատարել բոլոր խոստումները

Ինչո՞վ է սա վատ։ Իհարկե, խոսքին հավատարիմ մնալը լավ է, բայց միշտ չէ, որ ամեն բան այնպես է ստացվում, ինչպես մենք ենթադրում ենք: Հանգամանքները փոխվում են, և երբեմն տված խոստումը կատարելը անհնարին կամ խնդրահարույց է դառնում: Սակայն պատասխանատու մարդը չի հրաժարվում իր խոստումից և գործում է ի վնաս իրեն:

Որն է ճիշտ։ Եթե դուք գիտակցում եք, որ ձեր տված խոստումը ձեր ուժերից վեր է տվյալ պահին, պետք չէ սուպերհերոս խաղալ և կյանքի գնով փորձել անել անհնարինը: Ավելի լավ է ազնվորեն ասեք, որ չեք կարող և հիմնավորեք ձեր մերժումը: Իսկ ընդհանրապես մի տվեք խոստումներ, եթե վստահ չեք 100 տոկոսով, որ կարող եք պահել ձեր խոսքը:

6. Միշտ «այո» ասել

Ինչով է սա վատ։ Մշտապես «այո» ասելը հաճախ հակասում է ձեր շահերին:

Որն է ճիշտ է։ Արեք այն, ինչ ցանկանում եք, և մի արեք այն, ինչ չեք ցանկանում: Գործեք ըստ հանգամանքների և ոչ ի վնաս ձեզ: Սովորեք «ոչ» ասել առանց մեղքի զգացումի:

7. Մշտապես աշխատել օգտակար գործեր անել

Ամեն րոպե օգուտ բերելու ձգտումը բերում է նրան, որ մարդը դադարում է տեսնել բացարձակ ոչինչ չանելու ցանկության, ծուլության և թուլացման միջև տարբերություն, որը պետք է օրգանիզմին: Ձեզ նվիրած ժամանակը սկսում եք ընկալել որպես ընտանիքից կամ աշխատանքից գողացված ժամանակ:

Որն է ճիշտը։ Կա կարևոր գործերի ժամանակ, երբ պետք է արդյունավետ աշխատել և օգտակար լինել, և կա ժամանակ թուլանալու և հանգստի համար: Սովորեք ընդունել հանգիստը որպես կյանքի անբաժանելի մաս:

8. Չափազանց խնայող կենսակերպ վարել

Ինչով է սա վատ։ Թույլ չտալ ձեզ այն, ինչ ուզում եք, նույնքան վտանգավոր է, որքան իմպուլսիվ գնումներ կատարելը: Դա փչացնում է ձեր տրամադրությունը, ջղայնացնում է, թույլ չի տալիս հանգստանալ:

Որն է ճիշտը։ Միջոցներ նախատեսեք չնախատեսված ծախսերի և զվարճանքների համար: Պարտադիր չէ, որ դրանք կարևոր և օգտակար լինեն ինչպես մեքենայի վերանորոգումը կամ վիտամիններ գնելը:

9. Վերլուծել անցյալի ամեն մի քայլը

Ինչով է դա վատ։ Կարելի է վերլուծել աշխատանքի որակը, կայացրած որոշման ճիշտ կամ սխալ լինելը, բայց երբեմն պետք է կարողանաք բաց թողնել իրավիճակը, քանի դեռ վերլուծությունը ինքնաքայքայման չի վերածվել: Անցյալի մասին մտքերը, ինչպես նաև չափազանց շատ վերլուծելը, խանգարում են ապրել ներկայով և ծրագրել ապագան:

Որն է ճիշտը։ Ապրեք ներկայով, և սրանք ոչ թե պարզապես բառեր են, այլ մտածելակերպ: Փորձեք վերլուծել միայն այն գործողությունները, որոնք պետք է ուղղեք: Դադարեք խղճալ ձեզ և սցենարներ մտածել, թե ինչպես պետք է վարված կամ պատասխանած լինեիք: