Մեհրիբան Ալիևայի օգնականը պաշտոն է ստացել Իլհամ Ալիևի աշխատակազմում


00:18 , 30 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի օգնական Անար Ալեքպերովը պաշտոն է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։ Այս մասին հայտնում է АЗЕРТАДЖ-ը։ Ադրբեջանում այսօր մի շարք այլ նշանակումներ եւ պաշտոնանկություններ նույնպես տեղի են ունեցել։ Մասնավորապես, Իլհամ Ալիեւի աշխատակազմում, նախագահի օգնականի պաշտոնում նշանակվել են Ֆուադ Ալեքսերովը, Նաթիգ Ամիրովը, Զեյնալ Նագդալիեւը, Ադալյաթ Վելիեւը, Ֆարահ Ալիեւան, Քերեմ Գասանովը։ Իսկ ահա Բաքվի խոսափողներից մեկն հանդիսացող Հիքմաթ Հաջիեւը կհամակարգի Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժանմունքը։