18:34 , 6 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Բրազիլական Մարանհաո նահանգում ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուները գլխատել են մրցավարին, հայտնում է Взгляд-ը՝ Daily Mail-ին հղումով։
Ինչպես գրում են բրազիլական լրատվամիջոցները, 20-ամյա մրցավարը դաշտից հեռացրել է Ժոզենիր դուշ Սանտուշ Աբրեգուին, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը և սկսել վիրավորել մրցավարին։
Ի պատասխան՝ մրցավարը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։
Երկրպագուները, ենթադրաբար՝ մարզիկի ընկերները կամ բարեկամները, դաշտ են վազել և այնքան ծեծել մրցավարին, որ նա մահացել է։ Այնուհետ նրանք գլխատել են նրան։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ