Երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում


23:27 , 29 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Թանձր մառախուղի պատճառով երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի պահուստային օդանավակայանում, մյուսը՝ Սոչիում:

Այդ մասին գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: