Գիտնականներն անվանել են մոլորակի հիմնական կլիմայական սպառնալիքները


21:15 , 29 նոյեմբեր, 2019

Ըստ բրիտանացի գիտնականների՝ Երկրի վրա ներկայում կան կլիմայական ռիսկի ինը գործոններ, որոնք առավելագույն լրջորեն են ազդում մոլորակի վիճակի վրա: Դրանք բոլորն այս պահին գտնվում են զարգացման ակտիվ փուլում:

Դրանք են՝ Ամազոնյան ջունգլիների կործանումը, արկտիկական սառույցների անհետացումը, ատլանտյան շրջանառության դանդաղեցումը (այն սկսվել է դեռ 1950-ական թվականներից), տայգայի անտառներում բռնկված հրդեհները, մարջանային ջրավազանների ոչնչացումը, Գրենլանդիայի սառցադաշտերի հալումը, ինչպես նաև Արևելյան և Արևմտյան Անտարկտիկայի սառցադաշտերի նկատելի կորուստը:

Ըստ մասնագետների՝ ամեն տարի իրավիճակը միայն վատանում է: Միևնույն ժամանակ, մարդկությունը շարունակում է օգտագործել հանածո վառելիք: Մոլորակի միջին ջերմաստիճանը ներկայում գերազանցում է նախարդյունաբերական մակարդակը 1,1 աստիճանով, մինչև 2040 թվականը կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը հասնում է 1,5 աստիճանի:

Դա կհանգեցնի սառցե վահանների ոչնչացմանը, օվկիանոսների մակարդակը կբարձրանա 10 մետրով, իսկ հրդեհները և սառցադաշտերի հալչումը կհանգեցնեն մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների ավելացմանը, ինչը միայն կարագացնի տաքացումը: