Բորտուղեկցորդուհիները ամբողջ աշխարհից պատմել են զգեստապահարանի անփոխարինելի իրերի մասին, որոնք իրենք միշտ վերցնում են ճանապարհորդելիս։ Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Այդպիսի իր է Amazon-ից 18 ֆունտ արժողությամբ սև գոտկատեղով բամբակյա կոմբենիզոն։
Բորտուղեկցորդուհի Ամելիա Պարկերի խոսքով՝ այն ճանաչվել է որպես բորտուղեկցորդուհիների ոչ պաշտոնական համազգեստ: Մեկ այլ աշխատակից Աննա Ֆուենտեսը համաձայնել է՝ նշելով, որ նման կոմբենիզոնը զգեստապահարանի անբաժանելի մասն է յուրաքանչյուրի համար, ով հաճախակի ճանապարհորդում է:
Աղջիկները բարձր են գնահատել հանդերձանքը` դրա հարմարության և բազմակողմանիության համար։