Բարձր IQ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված ալկոհոլիզմի


20:59 , 6 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Բարձր IQ ունեցող մարդիկ ավելի շատ են չարաշահում ալկոհոլը: Ինչպես հաղորդում է globalscience-ը, նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները:

Գիտնականները դեռևս հստակ օրինաչափություն չեն հայտնաբերել, սակայն վստահ են, որ այս երկու երևույթների միջև գոյություն ունի ուղիղ կապ:

Հետազոտությանը մասնակցող մարդկանց բաժանել են հինգ խմբի` ըստ IQ մակարդակի: Մասնակիցները պետք է հաղորդեին այն մասին, թե որքան հաճախ են նրանք ալկոհոլ օգտագործում: Ամենախելացիներն, ինչպես պարզվել է, ալկոհոլային խմիչքներ ավելի հաճախ են օգտագործում: Իսկ միջին IQ ունեցող մարդիկ ավելի քիչ կախվածություն են ունեցել ալկոհոլից:

Հետազոտության համաձայն` բարձր IQ ունեցողները խմում են ոչ միայն ավելի հաճախ, այլ նաև ավելի շատ: