«Զարթնում է Երևանը» համերգային շոու-ծրագիրը՝ «Հայ համերգ» խմբի կատարմամբ


16:11 , 29 նոյեմբեր, 2019

Շատ շուտով՝ դեկտեմբերի 20-ին և 21-ին, «Դվին մյուզիք հոլում» կհնչի երաժշտական նոր նախագիծ՝
«Զարթնում է Երևանը» համերգային շոու ծրագիրը՝ «Հայ համերգ» խմբի կատարմամբ։

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 44 700 024, +374 44 700 023:
Երաժշտասերներին կներկայացվի 40-80-ական թվականների հայկական երգարվեստի նմուշներից ավելի
քան 15-ը՝ արդիական մեկնաբանությամբ, ժամանակակից մշակմամբ, յուրօրինակ գուներանգներով ու նոր
գործիքավորմամբ։ Ծրագրում ներառված երգերից է նաև «Երգ գինու մասին» հայկական շլյագերը (խոսք՝
Հովհ․ Շիրազի, երաժշտ․՝ Հր․ Թորոսյանի)։ Նորովի ներկայացված այս կատարման հիման վրա
ստեղծված տեսահոլովակը ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրացնի այնպես, ինչպես և հայկական
հնագույն խմիչքը՝ գինին, ինչը խմելը մեր օրերում նույնիսկ մոդայիկ է դարձել։ Անուշաբույր գինու պես
թեթևակի գլխապտույտ առաջացնող այս կատարումը ձեզ կպարգևի հաճելի ջերմություն և անկրկնելի
զգացողություններ։