Չինաստանում հավատարիմ շունը փորձել է փորել մահացած տիրոջ գերեզմանը. կենդանին 3 օր հրաժարվել է սննդից ու ջրից (Video)


13:09 , 29 նոյեմբեր, 2019

Չինաստանում հավատարիմ շունը փորձել է փորել մահացած տիրոջ գերեզմանը: Համապատասխան կադրերը հայնվել են pearvideo.com կայքում:

Հանգուցյալի դուստրը հայտնել է, որ հայրը մահացել է հիվանդության պատճառով, Շենսի նահանգի Ֆուպին քաղաքային շրջանում, որտեղ ապրում էր: Հուցզի անունով 12-ամյա շունը, ընտանիքի հետ ուղևորվելով մահացած տիրոջ գերեզման, երկար ժամանակ հրաժարվել է վերադառնալ տուն ու անգամ փորձել է փորել գերեզմանը:

«Շունը քայլում էր գերեզմանի վրայով, փորում էր, պառկում կողքին ու չէր շարժվում»,- պարզաբանել է դուստրը: