Մառախուղի պատճառով երեք ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում


13:27 , 29 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Եղանակային վատ պայմանների՝ խիտ մառախուղի ու վատ տեսանելիության հետևանքով Մոսկվա-Երևան երկու չվերթների, ինչպես նաև  Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանից Panorama.am-ին հայտնեցին, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայնում, մյուսը շարժվել է դեպի Սոչի։
Վարշավա-Երևան չվերթի Polish Airlines ընկերության ինքնաթիռն էլ մառախուղի պատճառով վերադարձել է Լեհաստան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: