Մեր գործը հույս ունենալով չէ. Գլխավոր դատախազը՝ ՌԴ-ի՝ Գևորգ Կոստանյանին կալանավորելը բավարարելու հույսի մասին


13:18 , 29 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Մեր գործը հույս ունենալով չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին՝ հույս ունե՞ն, որ ՌԴ-ն կբավարարի կալանավորել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։

«Կան սահմանված ընթացակարգեր, մեր պարտքն է էդ ընթացակարգերն ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել», - ասաց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր երկիր սուվերեն ինքն է որոշումներ կայացնում։

Դավթյանի խոսքով՝ Գևորգ Կոստանյանի հետ անձամբ կապ չի հաստատել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: