Google-ը մտադիր է ավտոմոբիլ թողարկել


18:56 , 6 հուլիս, 2013

Google-ը մտադիր է ավտոմոբիլ թողարկելYerkir.am-ը գրում է.

Google ընկերությունը վերջին շրջանում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման բազմաթիվ նախագծերի է աջակցում: Բացառություն չէ նաեւ ավտոմոբիլային ոլորտը:

 Google-ի տնօրենների խորհրդի ղեկավար Էրիկ Էմերսոն Շմիդտն այցելել է էլեկտրամոբիլների արագության ռեկորդի սահմանման միջոցառման. հենց էլեկտրատրանսպորտի բնագավառին է բաժին հասնում ընկերության ներդրումների մեծ մասը: Google-ը մտադիր է ավտոմոբիլ թողարկել, որը ղեկավարվում է համակարգչով եւ զարգացնում 220 կմ/ժ. արագություն: Ընդ որում ` մեքենան նախագծողները վստահեցնում են, որ դրանց շնորհիվ  երկու անգամ կնվազեն ճանապարհատրանսպորատյին պատահարները: