Այ մի սիրուն հատված հանդիպեցի «Ոդիսական»-ում


18:00 , 6 հուլիս, 2013

Այ Մի սիրուն հատված հանդիպեցի «Ոդիսական»-ում:

Տելեմաքոսը մորից ու խոսնայրներից գաղտնի հոր հետևից ճամփա ընկնելուց առաջ դայակին ասում է.

«Հանգի՛ստ եղիր, դայակ, առանց աստվածների չի ընդունված վճիռը այս:
Միայն երդվի~ր, որ այդ մասին բնավ ոչինչ դու չես ասի սիրած մորն իմ
Մինչև չանցնի իմ մեկնելուց տասնմեկ օր կամ տասներկու,
Կամ մինչև որ ինքն ինձ հիշի և կամ լսի, որ մեկնել եմ ես անհապաղ,
Որպեսզնի նա լացուկոծով չփչացնի դեմքն իր չքնաղ»

Այ էսպիսի պոետիկ որդիական սեր:)