Նոր հանձնաժողով է ստեղծվելու. Նիկոլ Փաշինյանի որոշումը. «Ժողովուրդ»


11:23 , 29 նոյեմբեր, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարը պետք է կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: