1920թ. այս օրը՝ նոյեմբերի 29-ին, ռուսական 11-րդ Կարմիր բանակը Հայ ռազմահեղափոխական կոմիտեի ուղեկցությամբ Ադրբեջանից ներխուժեց Հայաստան


01:52 , 29 նոյեմբեր, 2019
Նկարում պատեկերված է ռուսական 11-րդ Կարմիր բանակը մայրաքաղաքի փողոցներում: 1920թ. այս օրը՝ նոյեմբերի 29-ին, ռուսական 11-րդ Կարմիր բանակը Բաքվում Կասյանի գլխավորությամբ ստեղծված Հայ ռազմահեղափոխական կոմիտեի ուղեկցությամբ Ադրբեջանից ներխուժեց Հայաստան: Առաջին հանրապետության օկուպացիան մտավ վերջնական փուլ: