Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային երթևեկությունը չի վերականգնվի մինչև 2020 թվականը


05:30 , 29 նոյեմբեր, 2019

Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային երթևեկության վերականգնման մասին որոշում չի կայացվի մինչև 2020 թվականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ռուս սենատոր Գրիգորի Կարասինին:

Խորհրդարանականի հայտարարությամբ, Պրահայում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Սակայն երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու կոնկրետ որոշումը մանրակրկիտ նախապատրաստում է պահանջում և դա չի կայացվի մինչև նոր տարի:

Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային երթևեկությունը դադարեցվել է 2019 թվականի հուլիսին՝ հակառուսական զանգվածային ցույցերի ֆոնին: