Մադոննան երեք համերգ է չեղարկել «սաստիկ ցավի» պատճառով


01:38 , 29 նոյեմբեր, 2019

Մադոննան Madame X հյուրախաղային շրջագայության երեք համերգ է չեղարկել «սաստիկ ցավի» պատճառով: Այդ մասին փոփ-դիվան հայտնել է իր Instagram-ում։ Նա չի ճշտել, թե հատկապես ինչ ցավ է զգում եւ ինչի պատճառով:

«Խնդրում եմ, ներեցեք ինձ իրադարձությունների նման շրջադարձի համար: Իմ ելույթներն այնքան մեծ բավականություն են պատճառում ինձ, որ դրանց չեղարկումը ես ընդունում են որպես պատիժ, բայց ցավը, որը ես զգում եմ, այնքան ուժեղ է, որ ինձ հարկավոր է հանգստանալ եւ անսալ բժիշկների խորհուրդներին, որպեսզի կարողանամ շարք վերադառնալ էլ ավելի ուժեղ ու առույգ եւ շարունակել Madame X-ի իմ համերգները»,-գրել է երգչուհին:

Մադոննայի պաշտոնական կայքը հայտատել է, որ Բոստոնում չեղարկված համերգները (նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին եւ 2-ին) չեն հետաձգվելու հագեցած հյուրախաղային գրաֆիկի պատճառով: Տոմսերի համար վճարված փողերը կվերադարձվեն հանդիսականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: