Այս աղջիկը սեքսուալ շուրթեր էր ցանկանում, սակայն միջամտությունից հետո նրանք վերածվեցին թարախով լցված նրբերշիկների (Photo)


02:08 , 29 նոյեմբեր, 2019

Բրիտանական Ուիգան քաղաքի 18-ամյա բնակիչ Լորեն Ուինսթենլին 170 ֆունտ է վճարել, որպեսզի մեծացնի իր փոքրիկ շուրթերը։ Միջամտությունից հետո նրա շուրթերը վերածվեցին լցոնված նրբերշիկների, որից հետո մի քանի օրվա ընթացքում դրանք լցվեցին թարախով։

Երբ աղջիկը դիմել է բժշկի, պարզվել է, որ նրա տանջանքների պատճառը ստրեպտոկոկային ինֆեկցիան է, որը նրան անվճար պարգևել են շուրթերը մեծացնելու ժամանակ։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել վարակված «լցոն»-ը և նրան հակաբորբոքային նշանակել։