Հին պատմություն՝ նոր իրավիճակի թեմայով


18:27 , 28 նոյեմբեր, 2019

Պատահաբար հանդիպում են հեղափոխական իշխանության ներկայացուցիչն ու նախկին իշխանավորը։ Վերջինս հետաքրքրվում է, թե որտեղի՞ց այսքան կարճ ժամանակահատվածում հեղափոխականն ունեցավ թանկարժեք ավտոմեքենա, հագուստ և այլն։

«Փաստորեն, դուք հիմա շատ ավելի մեծ մասշտաբով անում եք այն, ինչի համար մեզ էիք քննադատում հեղափոխություն անելիս։ Մեզ մեղադրում էիք կաշառք վերցնելու համար, բայց հիմա դուք եք վերցնում»,- նկատում է նախկին մերժվածը։

Հեղափոխականը դեմագոգիկ ձևով արդարանում է, թե բա՝ այդ ամենը նվեր է, իրենք կաշառք չեն վերցնում։

«Ձեզ թվում էր, թե մենք նվերներ չէի՞նք ստանում»,- ասում է մերժված պաշտոնյան։