«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց


18:07 , 28 նոյեմբեր, 2019
Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյո՞ք ճիշտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 կամազ, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է։ Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն «Ն և Ս Քոնսթրաքշնն» է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի, ավելորդ անգամ հարցում չանի, թե երբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց։