23:21 , 28 նոյեմբեր, 2019ԱՄՆ Ալաբամա նահանգի բնակչուհին, 24-ամյա բուժքույր Քրիստինան, իր հարսանիքի օրը սիրելի շան հետ նկարահանվել է ֆոտոշարքում՝ փեսացուի, 25-ամյա Դունկան Դուպրիի փոխարեն: Դունկանը հայտարարել է, որ ցանկանում է իր հարսնացուն տեսնել եկեղեցում՝ զոհասեղանի մոտ, ուր նրան կուղեկցի հայրը: Սակայն, Քրիստինան ցանկանում էր նորաոճ դարձած «առաջին հայացքի ֆոտոշարք անել պսակադրությունից առաջ, երբ փեսան և հարսը հանդիպում են արարողությունից առաջ և առաջին անգամ են միմյանց տեսնում հարսանեկան զգեստներով:
Իրեն հաճույքից չզրկելու համար Քրիստինան Դունկանին փոխարինել է Զիկի անունով իր սիրելի երկամյա սև շան հետ, որը լաբրադորի և ռետրիվերի խառնուրդ է: Յուրատեսակ ֆոտոշարքը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ցանցում:



