Յակուտիայում 18 հազար տարեկան գայլաշան մումիա են հայտնաբերել


22:15 , 28 նոյեմբեր, 2019

Հնեաբանները Յակուտիայի հավերժական սառածության մեջ 18 հազար տարեկան գայլաշան մումիա են հայտնաբերել, հաղորդում է REN-ը:

Նշվում է, որ մոտավորապես հենց այդ ժամանակ է տեղի ունեցել գայլի ընտելացումը մարդու կողմից:

Շան երկու ամսական ձագի մումիան հայտնաբերվել է Ինդիգիրկա գետի ափին: Գիտնականները նրան Դոգոր են անվանել:

Ձագը շատ լավ է պահպանվել. ունի կաթնատամներ, թարթիչներ, բեղեր: Հիմա գենետիկայի օգնությամբ գիտնականները մտադիր են որոշել նրա պատկանելիությունը գայլերին կամ շներին: