Մելանիա Թրամփին սուլել են երիտասարդական միջոցառման ժամանակ


21:15 , 28 նոյեմբեր, 2019

Բալթիմորում կայացած երիտասարդական միջոցառման ժամանակ Մելանիա Թրամփին սուլոցներով են դիմավորել: Այս մասին հաղորդել են նախագահի կնոջը ուղեկցող լրագրողները, նշելով, որ սա առաջին դեպքն է, որ նրան այսքան վատ են դիմավորում:

Լսարանում բարձր, դժգոհություն արտահայտող բացականչությունները սկսվել են անմիջապես այն ժամանակ, երբ Մելանիան բեմ է բարձրացել և տևել են մոտ հինգ րոպե, մինչ նա ելույթ է ունեցել: Նրան երիտասարդներից շատ քչերն են ողջունել:

Առաջին տիկնոջ ելույթը նվիրված է եղել «Եղիր լավագույնը» անվանումով նրա նախաձեռնությանը, որն ուղղված է առողջ ապրելակերպին, համացանցում անվտանգությանը և թմրանյութերից կախվածության դեմ պայքարին: