Եվրոպոլը ձերբակալել է 79 մարդու, որոնք ավիատոմսերի համար վճարել են կեղծ քարտերով


17:15 , 28 նոյեմբեր, 2019

Եվրոպոլը ձերբակալել է 79 մարդու, որոնք կասկածվում են ավիատոմսերի հետ կապված խարդախության մեջ: Այս մասին հաղորդվել է ԵՄ ոստիկանական ծառայության կայքում:

Ինչպես նշվում է, չարագործները ավիատոմսեր գնելու համար գողացված և կեղծ քարտեր են օգտագործել: Նրանց ձերբակալել են միջկառավարական 12-րդ գործողության ընթացքում, Global Airline Action Day (GAAD) շրջանակում, որը տեղի է ունեցել աշխարհի ավելի քան 200 օդանավակայաններում՝ նոյեմբերի 18-22-ը:

ԵՄ ոստիկանական ծառայությանը հաջողվել է 150 կասկածելի գործարք հայտնաբերել, ինչպես նաև կանխել սահմանների ապօրինի հատման, կեղծ փաստաթղթեր օգտագործելու և երեխաներ առևանգելու փորձեր:

Հայտնի է, որ վերջին մի քանի տարում ԵՄ-ում ավելացել են վարկային քարտերի հետ կապված խարդախության դեպքերը: Փորձագետների կարծիքով, ավիացիոն ոլորտի կորուստները հասնում են տարեկան մոտ 1 միլիարդ դոլարի: