Այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանը որևէ դրական բան չի արել. Արծվիկ Մինասյան


16:36 , 28 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Նախորդ մեկ և կես տարվա ընթացքում ինչ հանցագործություն եղել է կրթության և մշակույթի ոլորտում, դրա թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է: Նա պետք է հայտարարի, թե այդ ընթացքում ինչ հացագործություններ են եղել ոլորտում։ Ուստի Հարությունյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան անպատասխանատու, իր լիազորություններն ու պարտկանությունները չիմացող մարդու հայտարարություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Հարցին, թե արդյոք բուհերում հայոց լեզու և հայ գրականություն առարկաները կամընտրական դարձնելու համար կարելի է պահանջել Հարությունյանի հրաժարականը, Մինասյանը պատասխանեց. «Ձեզ թվում է՝  միայն մենք և  միայն Հայոց լեզուն և Հայ գրականությունը բուհերում կամընտրական առարկա դարձնելու համա՞ր ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ՀՅԴ երիտասարդական միության պոռթկմանը հաջորդեց թե պրոֆեսորա-դասախոսական կազմի և ոչ կուսակցական ուսանողների, թե մտավորականության բողոքը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: