19:30 , 28 նոյեմբեր, 2019Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան ամենագեղեցիկը լինի: Երբեմն այդ ցանկությունը հասնում է խելագարության աստիճանի: Ծնողները սկսում են երեխաներին գեղեցկության մրցույթների տանել, երբեմն դիմում են նաև պլաստիկ միջամտությունների (այո՛, սարսափելի է հնչում, բայց փաստ է):
Սակայն այս պատմության հերոսուհին միայն կատակում է: Կինն իր 6 ամսական աղջնակի դեմքին հոնքեր է նկարել, սակայն ինչ-որ բան այնպես չի գնացել:
Դանիել Մաքշերին, ով Շոտլանդիայից է, որոշել է, որ բավականին հետաքրքիր կլինի, եթե իր 6 ամսական աղջնակի դեմքին հոնքեր նկարի: Դանիելին դա բավականին ծիծաղելի է թվացել, և նա որոշել է լուսանկարը հրապարակել:

Մարդկանց առաջին արձագանքը տարբեր էր: Շատերը կարծում են, որ լուսանկարը բավականին ծիծաղելի է, սակայն կան մարդիկ, որ մորը սկսել են քննադատել:
Ինքը՝ մայրը, կարծում է, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, ախր, դա ընդամենը լուսանկար էր, իսկ դրանից հետո այն մաքրել են:
Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ է դա: