Պետք է մերժել Սերժի Նիկոլին. Սոնա Աղեկյան (Video)


13:17 , 28 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են։

Այստեղ է նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

«Պրն Նիկոլ Փաշինյան, մեր երկիրը վերածել եք ոչ միայն բռնակալական ռեժիմի, այլ նաև օրինական թալանում եք։ Օրինական որոշումներ եք ընդունում և օրինականի անվան տակ սկսում եք թալանել մեր բյուջեն։ Մոռանում եք, որ ունենք արտաքին պարտք, կենսաթոշակառուներ, զոհված ազատամարտիկներ, զոհված զինծառայողների մայրեր, ովքեր ամեն հինգշաբթի գալիս են կառավարության շենքի դիմաց տարբեր խնդրանքներով»,-նշեց Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ կառավարական առանձնատունը, որտեղ ընտանիքի հետ միասին բնակվում է վարչապետը, պետք է վերածվի գիտահետազոտական կոթողի կամ զոհված ազատամարտիկների երեխաների համար որևէ կրթօջախի։

Մանրամասները՝ տեսանյութում։