Հուսով եմ՝ Իտալիայում շատ լավ պատկերացնում են, որ հայի իրական տեսակը այնպիսին չէ, ինչպիսին որ Նիկոլ Փաշինյանն է


12:11 , 28 նոյեմբեր, 2019

Իտալական մամուլը բացում է չակերտները և հակադարձում «Հայկական ժամանակ»-ի վարչապետին գովերգող ստահոդ լուրերին:

Ինչ խոսք, ցավում եմ, տիկնայք և պարոնայք, որ քաղաքակրթության օրաններից մեկը համարվող երկրի ՀՀ վարչապետին կոչ են անում կուլտուրայի նորմերին ծանոթանալ: Այս մարդը խայտառակում է ռեսպուբլիկան:

Խայտառակում է նաև ո՞ւմ, մեզ, մի ժողովրդի, որը պատմության ընթացքում հանդես է եկել որպես աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկ՝ չնայած հզոր և ճնշող հարևաններով շրջապատված լինելուն:
Գրքային տեսարաններով, լեռնային վանքերով, լազուրե լճերով Հայաստանը կարծես նամականիշների նկարներից լինի:

Հույս ունեմ, որ Իտալիայում շատ լավ պատկերացնում են, որ հայի իրական տեսակը և հայ ժողովրդի իրական նկարագիրն այնպիսին չէ, ինչպիսին որ Նիկոլ Փաշինյանն է՝ անպունկտուալ, անպատասխանատու և տգետ: