17:30 , 28 նոյեմբեր, 2019Երևի թե առաջին հայացքից սիրուն հավատալու հարցը քննարկվում է բոլոր ժամանակներում: Ոմանք ասում են, որ միանշանակ հավատում են այդ երևույթի գոյությանը, իսկ մյուսները պնդում են` սիրելու համար ժամանակ ու միմյանց շատ լավ ճանաչել է հարկավոր: Մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 թեորիայի, որոնք կստիպեն հավատալ առաջին հայացքից սիրո գոյությանը:

Ըստ առաջին թեորիայի՝ սեր առաջին հայացքից հնարավոր է, քանի որ դեռ հնուց մարդիկ առաջին հայացքով հենց փնտրում էին մեկին, ով իրենց լավ սերունդ ունենալու հնարավորություն կտար: Դրա համար նրանք պարզապես մի հայացք էին նետում ապագա կնոջ կամ ամուսնու վրա և, վերլուծելով նրա արտաքինը, հասկանում` այս մեկը ա՞յն է, ինչ հարկավոր է: Ըստ գիտնականների՝ մինչև այսօր շատ զույգեր իրար գտնում են հենց այսպիսի մոտիվացիայով ու կարողանում պարզապես հայացքների փոխանակումով անգամ հասկանալ` իրենց սիրուն են հանդիպել, թե ոչ:

Այս թեորիայի համաձայն՝ մենք կենդանիների նման ընտրում ենք ու ճանաչում ենք մեր կեսին նրա բույրի շնորհիվ: Նրա բույրը զգալու ու այդ բույրով նրան` մեր միակին, ճանաչելու համար ընդամենը վայրկյաններ են հարկավոր: Դեռևս Հին Չինաստանում և Եգիպտոսում հսկայական ուսումնասիրություններ էին կատարում, որոնց միջոցով փորձում էին հասկանալ, թե ինչպես բույրերը խառնելու միջոցով գրավել այս կամ այն կնոջը կամ տղամարդուն: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ առաջին հայացքից սերը չի կարող ապահովվել արհեստական բույրերի միջոցով, նրա առաջացման հիմնական պատճառը հենց մարմնի բնական բույրն է:


Երրորդ թեորիան ամենահետաքրքրականներից է: Ըստ այս թեորիայի՝ մարդիկ սիրահարվում են իրար առաջին հայացքից, քանի որ նախորդ կյանքում էլ սիրահարներ են եղել: Այս թեորիայի կողմնակիցները հավատում են ռեինկարնացիային, այսինքն՝ հոգու տեղափոխմանը մարմնից մարմին: Նրանք վստահ են, որ առաջին հայացքից սիրահարվողները գտնում են այն մեկին, ում կորցրել են նախորդ կյանքում: ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների արդյունքում, որոնց ընթացքում մասնակիցները ենթարկվում էին հիպնոսի և պատմում իրենց սիրելիի մասին, պարզ դարձավ, որ նրանցից շատերը սկսում են պատմել, որ նախորդ կյանքում էլ են իրենց կեսին ճանաչել, ու հոգու կիրքը մինչև հիմա չի մարել: Հետաքրքրական է, որ հոգեբանները պնդում են, որ քչերին է իրականում վիճակված գտնել այն մեկին, ում ճանաչել են նաև նախորդ կյանքում, ու նորից սիրել նրան ներկայում:

Ըստ այս տարբերակի՝ մենք սիրահարվում ենք առաջին հայացքից, քանի որ չափազանց էգոիստ ենք: Այսինքն՝ սերն առաջին հայացքից տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր առաջին իսկ հայացքից դիմացինի մեջ տեսնում ու ճանաչում են իրենք իրենց: Քանի որ վերջիններս շատ են սիրում իրենց անձը, սկսում են սիրել նաև այն մեկին, ով նման է իրենց անձին: Պատահական չէ, որ ասում են, թե ամուսինները ժամանակի ընթացքում նմանվում են իրար: Ըստ գիտնականների՝ այդ նմանությունը լինում է հենց սկզբից և հետո ավելի ու ավելի է խորանում:

Եվ վերջին թեորիան մատնանշում է` մենք սիրահարվում ենք առաջին հայացքից, երբ դիմացինի մեջ տեսնում ենք մեր ծնողներին: Երբեմն ծնողների կերպարներն այնքան հարազատ են դառնում, որ մենք ամեն կերպ փորձում ենք նրանց նման մեկին տեսնել մեր կողքին ու երբ պատահաբար հանդիպում ենք մեկին, ով ինչ-որ կերպ մեզ հիշեցնում է մեր ծնողներից որևէ մեկին, անմիջապես սիրահարվում ենք: Ու կարևոր չէ՝ դուք ունեցել եք երջանիկ, թե դժբախտ մանկություն, դուք ենթագիտակցաբար ձգտում եք այնպիսի մարդկանց, ովքեր նման են ձեր հորը կամ մորը: