Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Երևանի և Արարատի մարզի ջրամատակարարման պլանային անջատումը հետաձգվում է անորոշ ժամանակով


12:51 , 28 նոյեմբեր, 2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ստորև նշված բնակավայրերի և տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն:

Երևան՝

·    Նուբարաշեն վարչական շրջան,

·    Էրեբունի վարչական շրջան,

·    Կենտրոն վարչական շրջան,

·    Շենգավիթ վարչական շրջան,

Արարատի մարզ՝

·    Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: