11:29 , 28 նոյեմբեր, 2019Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 42 հարց է, որից զեկուցվող է 10–ը, չզեկուցվող՝ 30-ը, գաղտնի՝ 2-ը։
Օրակարգում ընդգրկվել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին, «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի և պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին գումար հատկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին, Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին, Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին հարցեր և այլ հարցեր։
Գործադիրի նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։