Թարգեք ծխող անձանց շնչին ու վզին նստելը


19:00 , 27 նոյեմբեր, 2019

Հակածխախոտային ակցիաներն ու միջոցառումները՝ որպես ազգաբնակչությանը թարգեցնելու մեթոդ, ես, մեղմ ասած, դամբուլիկություն եմ համարում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն ա։ Դրանք, ըստ իս, չեն կարող լայնամասշտաբ էֆեկտ թողնել 10, 15, 20,+ տարի ծխողների վրա։ Դա ուղղակի զավեշտալի ա ինձ համար։))
Ակցիաներն ու դրանց տակ քոմենթները նման են չծխողների՝ «մենք մերոնցով հավաքվել, ուրախանում ենք» վիճակի, էլ չասեմ, թե դրանց արդյունքում ինչ համատարած պիտակավորում եմ նկատում ծխող անձանց, այլ ոչ, ասենք, երևույթի նկատմամբ։

Չծխող մարդիկ առիթավորվում են քարոզից ու սկսում զզվելի արտահայտվել էլ ծխող կանանց, էլ ծխող ծնողների, հատկապես ծխող մայրերի վերաբերյալ։ Վերջերս մեկը լրիվ պոկվել էր ադեկվատության ուղեծրից ու ծխելը համեմատել էր կանանց նկատմամբ բռնության հետ:)) Ծխողների անձնավորված պիտակավորումը ապուշություն ա, քանի ծխախոտն արգելված չի երկրում, և քանի ծխողները պահպանում են ծխելու հանրային կանոնները։

Թարգեք ծխող անձանց շնչին ու վզին նստելը։ Առաջարկեք որևէ օգնություն կամ միջամտություն այդ թեմայով, եթե ձեզնից դա խնդրել են, հակառակ դեպքում դուք անտանելի եք դառնում։ Ըստ իս, օրինակ, հայերի դեպքում հոգեթերապևտների վարձու բանակը, թարգել ուզողների համար անոնիմ օգնության ակումբներն ավելի մեծ հավանականությամբ կօգնեին, քան այժմյան ծախսատար, հոգեբանորեն շատ թույլ կառուցված, չաշխատող ու իբր վախեցնող հոլովակները։

«ԵՄ անդամ Բուլղարիայում վաղուց արգելված է փակ տարածքներում՝ ռեստորաններում և հանրային սննդի օբյեկտներում ծխելը։

Ի՞նչ են արել բուլղարացիները։ Սարքել են ապակեպատ այսպիսի սրճարաններ, տեղադրել տաքացուցիչներ և ներսում ծխում են։ Այսինքն՝ օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է, սա փակ տարածք չէ (հիմնական պատեր չունի), բայց բաց էլ չէ ու ներսում ցուրտ չէ։ Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկում»։ (Նկարներն ու «»ի նկարագիրն ու նկարները՝ Babken Tunyan-ի էջից):

Ըստ իս՝ նմանատիպ բան էլ մեզ մոտ ա լինելու։

Դամբուլիկ քոմենթները կանխարգելելու համար հատուկ նշեմ, որ երբեք ծխելու կամ թարգելու քարոզ չեմ անում։ Գտնում եմ, որ դա բացառապես ամեն չափահաս մարդու գործն ա։ Երբեք ո՛չ պախարակում եմ ծխողներին, ո՛չ նվնվում, որ թարգեն, ո՛չ գովում, որ թարգել են. ոչ մի քոմենթ։ Ես չունեմ որևէ գնահատական չափահաս մարդու անձնական ընտրության համար, որովհետև դա տոտալ անիմաստ եմ համարում։

Image may contain: one or more people and outdoorImage may contain: one or more people and outdoor