ՄՏԿ-ում խափանվել են բոլոր զուգարանները


19:15 , 27 նոյեմբեր, 2019

Միջազգային տիեզերակայանում բոլոր զուգարանները խափանվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

NASA-ի հեռարձակման մեջ հաղորդվում է, որ ամերիկացի տիեզերագնացները ստիպված են «տակդիրներ» օգտագործել: Իսկ ռուս տիեզերագնացները «տակդիրներ» կրում են՝ թե՞ ոչ, հայտնի չէ:

ՄՏԿ-ում կա ռուսական արտադրության երկու զուգարան՝ աղբահան-սանիտարական սարքավորում (ACS) ռուսական «Զվեզդա» մոդուլում և WHC՝ ամերիկյան Tranquility մոդուլում:

Ըստ ՄՏԿ-ի հրամանատար, իտալացի Լուկա Պարմիտանոյի` CS-ն չի օգտագործվում լցված բաքի մասին ահազանգի պատճառով, իսկ WHC-ն չի գործում անսարքության պատճառով: