Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


17:14 , 27 նոյեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետին Բիշքեքի «Մանաս 2» օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը։

Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: