Ցանցի օգտատերերը հավատացել են մոգությանը ձեռքերով հնարքի տեսանյութից հետո


16:58 , 27 նոյեմբեր, 2019

Բլոգեր Թորի Պարենոն իր օգտահաշվում հնարքով տեսանյութ է տեղադրել, որը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ աղջկա ձեռքերն անցնում են մեկը մյուսի միջով, հաղորդում է Daily Dot-ը:

Հստակեցվում է, որ մի քանի օրվա ընթացքում օպտիկական պատրանքով տեսանյութն ավելի քան 531 հազար լայք է հավաքել:

Շատերը փորձել են կրկնել հնարքը: Ինչ-որ մեկը դա արել է լուսարձակող ձեռնոցներով:

Բայց, ինչպես նշում են օգտատերերը, ոչ բոլորին է հաջողվել Պարենոյի նման հմտորեն իրականացնել հնարքը: