Շագանակագույն
Սա բավականին դասական գույն է, սակայն ոչ գերող: Այն կարող են ասոցացվել բնության հետ, սակայն հաճախ չի օգտագործվում նորաձևության մեջ: 
Մանուշակագույն
Նորաձև գույն է, թարմ տեսք ունի, բայց պարզվում է՝ դա դուր չի գալիս տղամարդկանց: 
Վարդագույն
Շատ կանացի գույն է: Միգուե հենց դա է խնդիրը: Այն ավելի շուտ կսազի փոքրիկ երեխայի: Այդ գույնը շատ մանկական է և մի փոքրիկ անմեղ:
Կարմիր
Անխոս, համար մեկն է, եթե խոսքը գնում է կանացի սեքսուալ ներքնազգեստի մասին: Սակայն մյուս կողմից տղամարդիկ հոգնել են դրանից, այդ պատճառով էլ այն 5-րդ տեղում է:
Մոխրագույն
Առաջին հայացքից ոչնչով չառանձնացող գույն է: Սակայն այն դուր է գալիս տղամարդկանց, առաջին հերթին այն բանի համար, որ ասոցացվում է ազատության հետ: 
Կապույտ
Ոչ բոլոր կանայք են սիրում այս գույնը: Տղամարդկանց կարծիքով այն ասոցացվում է շքեղության հետ:
Սև
Սևը դասականություն է: Ցանկացած կին ունի սև փոքրիկ զգեստ: Իսկ սև ներքնազգեստը անհրաժեշտություն է:
Սպիտակ
Հաղթողը սպիտակն է: Այն անմեղության և մաքրության նշան է: Համապատասխանում է ցանկացած տիպի մաշկի: 
