Կրծքով կերակրում մեծահասակների համար` նոր թրենդը գնալով մեծ հայտնիություն է ձեռք բերում


16:53 , 6 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Չինացի միլիոնատերերը պատրաստ են ամսական հազարավոր դոլարներ վճարել մայրական կրծքի կաթի համար: Ոմանք խմում են արդեն կթած կաթը, իսկ ոմանք էլ կազմակերպում են կրծքով կերակրվելու սեսիաներ, հաղորդում է The Daily Mail-ը:

Չինաստանում նման ծառայություն է մատուցում հիմնականում Xinxinyu ընկերությունը: Կրծքի կաթը հարուստ է հորմոններով, ճարպաթթուներով, կենդանի բջիջներով, այն լիարժեք սուպերմթերք է:

Քննադատներն ընդգծում են, որ կրծքով կերակրումն առևտրականացնելը խարխլում է մոր և երեխայի միջև կապի արժեքը: Կինը դառնում է «լայն սպառման ապրանք»: Հարցումների համաձայն` 10-ից 9-ը համաձայն չեն փողով կերակրելուն:

ԱՄՆ-ում դեղատոմսով կրծքի կաթ են տալիս քաղցկեղով, իմունային խանգարումներ ունեցող հիվանդներին: