Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծը Խոսրովի անտառում զննել է տեսախցիկը. հետաքրքիր տեսանյութ (Video)


13:43 , 27 նոյեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծը Խոսրովի անտառում հետաքրքրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրպապարակել է անտառի տարածքում տեղադրված տեսախցիկի ֆիքսած հետաքրքիր կադրերը՝ ընձառյուծի մասնակցությամբ։

Տեսանյութում երևում է, որ կենդանին անտառում տեղաշարժվելիս նկատել է տեսախցիկը ու մոտիկից զննել այն, լիզել՝ թերեւս փորձելով հասկանալ՝ այն համեղ է, թե ոչ։

Տեսանյութն արդեն լայն տարածում է ստացել համացանցում։