16:41 , 6 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Հնում անուշահոտություն օգտագործելու ամենատարածված եղանակներից մեկը բնակարաններում և հասարակական շենքերում անուշաբույր տարածելն էր հոտավետ նյութեր այրելու միջոցով:
Ժամանակակից օծանելիքների հայրենիքը համարվում է Հին Արևելքը: Եգիպտացիները անուշահոտությունների մեծ սիրահար էին: Յուրաքանչյուր կին ուներ իր նախընտրած բուրմունքը, որը պահում էր թանկարժեք անոթներում:
Օգտագործվում էին նաև մուշկ, մեռոն և այլ նյութեր, լվացվելու և լողանալու ջրեր, յուղեր և անուշահոտություններ: Եգիպտոսում արտադրվող մեծ քանակությամբ անուշահոտություններ օգտագործվում էին երկրում, բայց եգիպտացիները օծանելիքային նյութեր և դրանցից պատրաստի արտադրանքներ արտահանում էին Հին Արևելքի ուրիշ երկրներ:Եգիպտական մշակույթի ազդեցության տակ գտնվող ասորեստանցիները և բաբելոնացիները նույնպես լայնորեն էին օգտագործում անուշահոտությունները: Հունաստանում, ուր օգտագործում էին Եգիպտոսում արտադրված անուշահոտությունները, գտան յուղերը և ճարպերը անուշաբույր դարձնելու եղանակը: Միջնադարում Կիպրոս կղզում ստեղծվեց «Շիպր» օծանելիքը:
Օծանելիքները Հունաստանից թափանցեցին Հին Հռոմ: Շատ հասարակական շենքեր անուշաբուրվեցին կամ անուշաբույր ջրերով, կամ բուրումնավետ հեղուկ յուղերի ցողացրելու միջոցով: Իտալիայում առանձնապես արագ զարգացավ օծանելիքի արտադրությունն այն բանից հետո, երբ Իսպանիայից փոխառնվեց գինու սպիրտի ստացման մեթոդը թորման ճանապարհով:
Իտալիայից օծանելիքի արվեստը տարածվեց Ֆրանսիա, որտեղ հոտավետ բույսեր աճեցնելու համար կլիմայական պայմանները բարեպաստ էին: Այստեղ պետությունը մի շարք օրենքներով և դեկրետներով խրախուսեց օծանելիքի արտադրությունը: Այժմ արտադրում է ամենատարբեր անուշահոտ նյութեր` հեղուկ, պինդ, փոշենման: