Նոր Հաճնում տատիկի և 4 թոռների մահվան պատճառ դարձած պատահարի քննության համար հանձնաժողով է ստեղծվել


13:22 , 27 նոյեմբեր, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել։

Պատահարի քննության ավարտից հետո հանձնաժողովի նախագահը պետք է  Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի տեղեկատվություն քննության արդյունքների մասին:

Հանձնաժողովի կազմում կլինեն հինգ հոգի. հանձնաժողովը կնախագահի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին  ողբերգական դեպք էր տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է տատիկի ու չորս թոռների դիերը։

Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել  են շմոլ գազից։