Tert.am-ը գրում է.
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Իտալիա-Հայաստան հանդիպումից հետո իմ հայտարարությունը, թե ազգային հավաքական չէ, այլ հավաքական է, ուղղված չի եղել ազգային հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Արձագանք է ստացել, որ որ ես ասել եմ` ազգային հավաքական չէ, այլ հավաքական է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա ուղղված չի եղել ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստի և ընդհանուր ազգային հավաքականին, այլ ուղղված է եղել զուտ կազմակերպչական մոտեցումներին»,-ասաց Խաշմանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: