«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում». Լեոնիդ Ենգիբարյանի 14 անկրկնելի մտքերը, որ սիրտ են հալեցնում


18:30 , 27 նոյեմբեր, 2019

Բոլոր ժամանակների ուրախ և տխուր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը հասցրել է նկարահանվել նաև ֆիլմերում, գրել կարճ նովելներ ու արտահայտել մտքեր, որոնք թախիծի և ուրախության նուրբ խառնուրդ են։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք կհուզեն յուրաքանչյուրի սիրտն ու կստիպեն մտածել։ 

1. Ես գրպանի գող եմ, ես գրպանի գողերի թագավորն եմ, ես հարուստ եմ և երջանիկ: Ո՛չ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ես գրեթե երջանիկ եմ, միայն ափսոսում եմ, որ ոչ ոք իր սիրտը գրպանում չի պահում: 

2. «Ոչ» ասելու համար ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար։

3. Գնալուց մի՛ մարիր դիմացինիդ հոգու լույսը: 

4. Մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է: 

5. Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը: 

6. Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում: 

7. Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում: 

8. Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում: Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրությոն չունի: Ավելին ասեմ՝ իմ կարծիքով չափից շատ կայտառությունը հիմարության նշան է: 

9. Նպատակս  և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին, ես հավատում եմ երջանիկ ընթացքին: 

10. Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ:

11. Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ: 

12. Իմաստուն սարերը մարդուն միայնություն են պարգևում, որ վերջինս հասկանա, որ միայնակ նա ոչ ոք է:

13. Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր, և հետևաբար, ավելի քիչ լավ մարդիկ կլինեն: 

14. Հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնների նշանակելը շատ սխալ է: