ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մերժել է ուսանողներին


12:37 , 27 նոյեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի հանդիպի իր աշխատասենյակի մոտ նստացույց անող ուսանողների հետ: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին և գործադուլ է անում, լրագրողներին հայտնեց, որ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ այսօր ժամանակ չունի, կարող են իրենց հարցերը նամակով ուղարկել ընդհանուր բաժին, կպատասխանեն:

«Բնականաբար, չենք պատրաստվում երկրորդ անգամ նամակով դիմել: Առաջին անգամ դիմել ենք, ստացել ենք դեկլարատիվ բնույթի պատասխան: Հիմա հանդիպում էինք ուզում  հենց այդ պատասխանի մեկնաբանությունն ու պատաճառներն իմանալու համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: