«Իմ ամուսինը գտնվում է կալանավայրում». Գայանե Ասլամազյանն ամուսնալուծվել է (Video)


12:19 , 27 նոյեմբեր, 2019

Դերասանուհի  Գայանե Ասլամազյանն ու ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն ամուսնալուծվել են։

«Ուզում եմ շնորհակալությւոն հայտնել իմ նախկին ամուսնուն, թեև եղել են բավականին դժվարին ժամանակներ, մենք ունեցել ենք նաև գեղեցիկ օրեր։  Շնորհակալ եմ նրան այդ օրերի համար», - Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Ասլամազյանը՝ հաստատելով լուրերը, որ իրենք ամուսնալուծվել են։

Նա նշեց, որ ամուսինն այս պահին գտնվում է կալանավայրում։

«Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում, մոտավորապես, երկու շաբաթ: Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների ու որոշումների համար», - ասաց Գայանե Ասլամազյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։