ՀՅԴ-ն հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ. «Հրապարակ»


11:44 , 27 նոյեմբեր, 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։ Մեր տեղեկություններով՝ հանդիպել են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է:

Հանդիպել են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի, Մասիս Մայիլյանի հետ:

Ըստ ամենայնի, մինչեւ տարեվերջ կհայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում կամ առաջադրո՞ւմ են սեփական թեկնածու։ Արցախյան մեր աղբյուրները կտրականապես հերքեցին լուրերը, թե ՀՅԴ-ն հնարավոր է պաշտպանի Վիտալի Բալասանյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: