Զինվորի մահվան առնչությամբ հարցաքննվել և զննության է ենթարկվել ամբողջ զորամասը․ «ժողովուրդ»


10:51 , 27 նոյեմբեր, 2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դիլիջանի ուսումնական կենտրոնում երեկ ծառից կախված գտած զինվորի մահվան առնչությամբ իրավապահ համակարգում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տարբեր վարկածներ են քննում: Երեկ` դեպքից հետո, զորամասում սկսվել է քննություն, հարցաքննվել եւ զննության է ենթարկվել ամբողջ զորամասը՝ պարզելու կատարվածի հնարավոր պատճառները:

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ) դին՝ ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։