Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում


22:21 , 26 նոյեմբեր, 2019
«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջը։

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,– ասվում է գրառման մեջ։