Դրանից հետո Ստամբուլյան կոնվենցիան էլ չի փրկի ձեզ. Հրանտ Մելիք-Շահնազարյան


22:06 , 26 նոյեմբեր, 2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցազրույցն էի նայում Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների մասին ու… պատրաստվեք՝ մեղադրում է երրորդ նախագահին ոչ տղամարդավայել պահվածքի մեջ։ Հետո էլ, հավանաբար սեփական տղամարդկությունը ցույց տալու համար, թե բա՝ «մեռնելուց հետո խռխռալը ո՞րս է»։ Սերժ Սարգսյանի մասին է ասում։ Գևորգ Գորգիսյանը։ Տեղով անեկդոտ է։

Ես չգիտեմ երբ ու հատկապես ինչու ամեն ինչ այսպես շուռ եկավ մեր երկրում, բայց մտածում եմ, որ իրականում դա այնքան էլ վատ չէ։ Ով աչք ունի, տեսնում է հիմա մեր լավն ու վատը։ Իսկ թե Գևորգ Գորգիսյանի ու Սերժ Սարգսյանի նկարներն իրար կողքի դնենք ու նրանց ասած խոսքն էլ լսենք, կույրն ու խուլն էլ կհասկանան, թե ինչն ինչոց է մեր իրականության մեջ։

Անպատասխանատու և շատախոս մարդկանց օրեր են հիմա Հայաստանում։ Խոսքից ավելի շատ տեսքին ու ձևին են կարևորություն տալիս։ Ու եթե դա է իրենց հասկացած տղամարդկությունը, ուրեմն գործն իսկապես բուրդ է իրենց համար։ Որովհետև մի օր իսկական տղամարդիկ էլ չեն համբերի ու… էլ չասեմ։ Որովհետև դրանից հետո Ստամբուլյան կոնվենցիան էլ չի փրկի նրանց։ Անգամ եթե խռխռան)))։