«Երևանում գտնվելն ինձ համար հիմա սթրես է»․ Իլոնա Նուրբեկյանը՝ միայնակ շրջագայելու և ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին (Photo)


20:16 , 26 նոյեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի, մոդել Իլոնա Նուրբեկյանը հեռուստադիտողներին հայտնի է «Ոսկե դպրոց» և «ԿօօԿօօՌօօզ» հեռուստատեսային նախագծերից։ Ներկայումս դերասանուհին եթերային զբաղվածություն չունի, ասում է՝ որոշել է ժամանակի մեծ մասը տրամադրել շրջագայություններին, թեև լավ առաջարկ ունենալու դեպքում պատրաստ է եթեր վերադառնալ։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ճանապարհորդելու, նոր երկրներ բացահայտելու ու դրանցից ստացած տպավորությունների մասին։  Իլոնան նշեց, որ դեռ նախորդ տարի իրեն խոստացել էր բացահայտել աշխարհը, փորձել ճանաչել նոր երկրներ ու դրանց մշակույթը։ Դերասանուհին ժպիտով ասաց, որ իրեն հուսախաբ չի արել։

«Իմ կյանքում նոր տարերք է սկսվել՝ շրջագայել և բացահայտել աշխարհը։ Ամեն երկրի հետ ինձ համար մի նոր բան եմ բացահայտում, լցվում եմ նոր գիտելիքներով և անչափ վառ տպավորություններով հետ գալիս։ Ամեն նոր միջավայրի բացահատումն ինձ համար էմոցիաների նոր գույն է, անընդհատ ուզում եմ պահել այդ ալիքը»,- ասաց Իլոնան։

Դերասանուհին նշեց, որ նախապատրաստվելիս փորձում է հնարավորինս շատ բան իմանալ տվյալ երկրի մասին, ծանոթանում է եղանակին, տեղանքին և որոշում, թե ինչ հագուստ է վերցնելու։ Ըստ Իլոնայի՝ մինչև մեկնելն է որոշում, թե որտեղ ինչ է հագնելու․ «Նախապատրաստական փուլն ամեն անգամ տարբեր է ստացվում։ Դեպք է եղել, երբ մեկնելուց մի շաբաթ առաջ սկսել եմ գնումներ անել, ոչ միայն նոր իրեր, այլև նոր ճամպրուկ եմ գնել և պատկերացրել, թե ուր գնալիս ինչ եմ հագնելու, շատ էի կենտրոնացել։ Եղել է նաև դեպք, երբ ճամպրուկս տանից դուրս գալուց 20 րոպե առաջ եմ դասավորել։ Հանպատրաստից ամեն ինչ ավելի հաջող է ստացվում։ Թեև հագուտի հետ կապված ամեն ինչ նախօրոք եմ որոշում»։

Իլոնան իր ճամփորդություններից հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում։ Դերասանուհին ասաց, որ սիրում է միայնակ ճանապարհորդել, սակայն տուրիստական խմբերի հետ։

«Հասկացել եմ, որ մենակ շրջագայելը շատ լավ է։ Բացի այն, որ ինքդ քեզ հետ միայնակ մնալու հնարավորություն ես ունենում, ժամանակդ ինքնուրույն ես տնօրինում, ինքդ քո ձեռքը բռնած սկսում ես  ճանաչել, ընկալել աշխարհը։ Կողքից խանգարող որևէ բան չի լինում, միջամտող չկա, դա է պատճառը, որ ես շատ եմ սիրում միայնակ ճանապարհորդել»,-ասաց Իլոնան։  

Դերասանուհուն տպավորել է Կուբայում տիրող մթնոլորտը, մարդկանց առօրյան, Հնդկաստանում՝ մշակույթը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ