Այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի


17:09 , 26 նոյեմբեր, 2019

Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի:

Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:

521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ եւ իրավիճակ է Հայաստանի պատմության համար: